Իսպանիայի հավաքականը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

ispaniayi-havaqakane-evropayi-patanekan-arajnoutyan-haxtox

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը, որը տեղի էր ունենում Հայաստանում, արդեն անցյալում է: Մրցաշրջանի եզրափակչում իրար հետ մրցում էին Պիրենեյան թերակղզու հավաքականները՝ Իսպանիան և Պորտուգալիան: Խաղն ավարտվեց իսպանացիների վստահ հաղթանակով՝ 2-0։ Հանդիպման հերոսը «Վալենսիայի» երիտասարդ վինգեր Ֆերան Տորեսն էր. վերջինս դուբլի հեղինակ դարձավ։

 

Թիմերը մարզադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով ՝

 

Պորտուգալիայի Մ19 հավաքական - 1. Բիյայ 2. Կոշտինյա 3. Լուրեյրու 4. Կարդոզու 6. Կապիտան 7. Մարիու 8. Ֆերեյրա 9. Ռամուշ 10. Վիեյրա 11. Կորեա 14. Տավարեշ

 

Իսպանիայի Մ19 հավաքական - 13. Տենաս 2. Գոմես 3. Միրանդա 4. Գիլյամոն 6. Բլանկո 7. Տորես 8. Մոխա 9. Ռուիս 10. Գոմես 14. Գարսիա 22. Խիլ ։

 

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընթացող խաղն անցավ համառ ու անզիջում պայքարում։ Առանձին դրվագներով իսպանացիները գերազանցեցին պորտուգալացիներին։ Մրցաշարի գործող չեմպիոններ   պորտուգալացիները խաղի ընթացքում նպաստավոր դիրքերից վրիպում էին: Ի տարբերություն վերջիններիս,   իսպանացիները ավելի լավ թիմային խաղ էին ցուցադրում, ինչն էլ դարձավ նրանց հաղթանակի գրավականը:

Հարկ է նշել, որ մրցաշարի՝ Հայաստանում անցկացվելն իրոք մեծ իրադարձություն էր ֆուտբոլասեր հասարակության համար: Վստահաբար կարող ենք ասել, որ մրցաշարը ստացված է: Մեր երկիրը պատվով կատարեց ստանձնած պարտավորությունը:  Լիահույս ենք, որ ապագայում   նմանատիպ խոշոր մրցաշարեր կրկին կանցկացվեն Հայաստանում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ