Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Իսպանիայի Լա Լիգա-ի մեկնարկը տրված է

ispaniayi-la-liga-i-meknarke-trvac-e

Իսպանիայի 2019֊2020 թվականների առաջնությունը սկսված է։ Առաջնության մեկնարկային խաղում  երկրի չեմպիոն <<Բարսելոնան>> իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց մրցելով <<Ատլետիկո Բիլբաոյի>> դեմ։ Առանց Լիոնել Մեսսի Բարսան չկարողացավ տպավորուփյուն գերծել և հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում։ 89֊րդ րոպեին Անդեր Կապայի փոխանցմանը ֆանտաստիկ կերպով արձագանքեց բազմափորձ Արից Ադուրիզը՝ շքեղ հարվածով գրավելով Տեր֊Շտեգենի դարպասը, ինչն էլ ապահովեց իր թիմի հաղթանակը  ուժեղ մրցակցի դեմ պայքարում։ 

Իսկ ահա Մադրիդի <<Ռեալը>>  Բալայիդոս մարզադաշտում իր ուժերը չափեց  <<Սելտայի>> հետ։ Արքայական ակումբն արտագնա վստահ հաղթանակ տարավ՝ 3֊1 հաշվով։ Գոլերով աչքի ընկան Կարիմ Բենզեման, Տոնի Կրոսն ու Լուկաս Վասկեսը, <<Սելտայից>> հեղինակության գնդակ խփեց Իկեր Լոսադան 90֊րդ րոպեին։ Չնայած շրջանառվող լուրերին, թե Գարեթ Բեյլը հեռանում է Մադրիդից, այս խաղում Զիդանը վերջինիս խաղալու հնարվորություն էր տվել։ Բեյլը հիանալի ֆուտբոլ ցուցադրեց՝ ապացուցելով, որ արժանի է լինել այս թիմում  և կրել այս մարզաշապիկը։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ