Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Իսրայելական ընկերությունը Ադրբեջանին է վաճառել Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքեր

en am es
israyelakan-enkeroutyane-adrbejanin-e-vajarelsky-striker-harvacayin-anodacou-trcox-sarqer

Իսրայելական Elbit Systems ընկերությունը Ադրբեջանին է վաճառել վերջին արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր, որն ընդունակ է մեծ հեռավորությունից ճշգրիտ տակտիկական հարվածներ հասցնել: The Jerusalem Post-ը հայտնում է, որ SkyStriker անվամբ հարվածային անօդաչու սարքերը Elbit Systems-ի կողմից ներկայացվում են որպես «լուռ, անտեսանելի և անակնկալ հարձակվող», ինչը «ապահովում է առավելագույն ճշգրտություն և հուսալիություն` ընձեռնելով կարևոր առավելություն ժամանակակից մարտադաշտում»:

Լիովին ինքնավարական զինամթերքների համակարգը կարող է կրել մինչև 10 կիլոգրամ մարտագլխիկ: 5 կգ կշռող մարտագլխիկով անօդաչուի թռիչքի առավելագույն տևողությունը 2 ժամ է, իսկ 10 կգ-ով մարտագլխիկի դեպքում՝ 1 ժամից ոչ ավելի: Սարքի առավելագույն արագությունը 185 կմ/ժ է:

Առավելագույն արագությամբ SkyStriker-ը կարող է հաղթահարել 20 կմ հեռավորությունը` 6,5 րոպեում:

Դրոնը նաև հեշտորեն տեղակայվում է դաշտային պայմաններում և ի շնորհիվ էլեկտրական շարժիչի անաղմուկ աշխատանքի՝ հնարավորություն է տալիս օպերատորներին դիտարկել ու բացահայտել հակառակորդի թիրախները: ԱԹՍ-ի օպերատորը հնարավորություն ունի գործողության ցանկացած պահին ընդհատել հարձակումը, շրջանցել և կրկին հարձակվել թիրախի վրա, ինչպես նաև վերադարձնել սարքը բազա:

AzeriDefense կայքի տեղեկություններով, Ադրբեջանը SkyStriker-ի առաջին միջազգային պատվիրատուն է: Կայքում տեղադրված լուսանկարներում պատկերված են 10 անօդաչու թռչող սարքեր: Ըստ կայքի տեղեկությունների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև դիտարկում է իսրայելական Aerospace Industries-ի կողմից արտադրված Harop անօդաչու սարքերը:

Նշենք, որ Ադրբեջանը վերջին տարիներին դարձել է Իսրայելին նավթամթերք մատակարարող հիմնական երկիրը և իսրայելական ռազմական տեխնիկայի խոշոր գնորդը: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտության ինստիտուտը (SIPRI) Ադրբեջանին համարում է իսրայելական ռազմատեխնիկա սպառող երրորդ երկիրը: Այդ պետությունը 2017 թվականին Իսրայելից ձեռք է բերել 137 մլն դոլար արժողությամբ ռազմամթերք:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ