Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Իսրայելը ստիպված կլինի Գազայի հատվածում ռազմական գործողություններ կատարել. Նեթանյահու

am
israyele-stipvac-klini-gazayi-hatvacoum-razmakan-gorcoxoutyounner-katarel-netanyahou

Իսրայելը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի Գազայի հատվածում ռազմական գործողություններ կատարել: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ում խոսքերը փոխանցում է իսրայելական «Կան» լրատվամիջոցը:

Նշվում է, որ Նեթանյահուն նման հայտարարություն է արել Սոչի մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում: Նեթանյահուն, սակայն, չի ասել, թե կոնկրետ երբ կիրականացվի ռազմական գործողությունը:  

Երբ հենց գործողության ծրագիրն էր, չի սխալվել:

Հիշեցնենք, որ Պաղեստինյան անկլավի հետ սահմանին սրացումը սկսվեց նախորդ ուրբաթ՝  Պաղեստինի 73-րդ «Վերադարձի քայլերթից» հետո և ուժեղացավ այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը հայտարարեց Իսրայելական ինքնիշխանությունը Հորդանանի հովտում տարածելու մտադրության մասին, եթե հաղթի սեպտեմբերի 17-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ