Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Իշխանական «ագիտպրոպը» մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար. «Փաստ»

am
isxanakan-agitprope-metodner-e-mtmtoum-soccanceroum-ou-lratvakanneroum-karavareli-texekatvakan-mtnolort-apahovelou-hamar-past

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։

Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի, համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն եւ ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների եւ օգտատերերի ցանկը։

Հանձնարարվել է նաեւ այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաեւ ՖԲ-ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ, ֆինանսական վնասներ պատճառում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ