Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Իշխանություն պահելու համար մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու. Փաշինյան

am
isxanoutyoun-pahelou-hamar-menq-kriv-cenq-talou--cenq-jankrelou-pasinyan

Կառավարությունն այսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի: Կառավարությունն այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով ու գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ իրենք մանիպուլյացիաներով իրենք իշխանություն չեն պահելու։

Վարչապետը նաև անդրադարձավ ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրվելուն: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք այս ընտրությամբ կառույցը նորից քաղաքականացվել է: Փաշինյանը բացառել նման բանը:

«Առաջին խնդիրը, որը աշխատանքային հանդիպումներում առաջ եմ քաշել, հետևյալն է՝ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի, որովհետև ԵԿՄ-ն սկսել է պրոբլեմ ունենալ այն պահից, երբ իշխանությունը լեգիտիմության պակասի բերումով փորձել է այդ կառույցն օգտագործել իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ իրենք զարտուղի աջակցության կարիք չունեն։

«Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու: Այդ մեխանիզմների մասին եկեք մոռանանք»,- ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ