Իշխանությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններից հետո առաջինն ազատվել Լիլիթ Մակունցից. «Իրավունք»

am
isxanoutyoune-orosel-e-aj-artahert-entroutyounneric-heto-arajinn-azatvel-lilit-makouncic-iravounq

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ, և հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերևներում ամեն ինչ որոշված է:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող «հորով-մորով» անելու դեպքում, նոր ձևավորվող կառավարությունում առաջինն ազատվել Լիլիթ Մակունցից:

Ավելին՝ նրանք այս պաշտոնում ունեն, ըստ իրենց, ավելի պատրաստված նոր թեկնածու, որն արդեն իսկ սկսել է ուսումնասիրել ոլորտը: Այնպես որ, Լ. Մակունցի վերջին հույսը մնում է պատգամավոր դառնալը, ինչի համար էլ առաջադրվել է որպես թեկնածու, իսկ հայոց մշակույթը կսպասի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ