Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Իշխող կուսակցության համագումարում բացակայում էին օրակարգը, ուղերձները, ուղեգիծը. քաղտեխնոլոգ

isxox-kousakcoutyan-hamagoumaroum-bacakayoum-ein-orakarge--ouxercnere--ouxegice-qaxtexnolog

Իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» համագումարում բացակայում էին օրակարգը, ուղերձները, ուղեգիծը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նկատելով, որ նմանօրինակ համագումարներ ժողովրդավարական երկրներում չեն անցկացվում:

«Ընդհանրապես, կուսակցական համագումարը ժողովրդավարական երկրներում, դա քաղաքական ուժի գործունեության հանրագումարն է, որովհետև այդ համագումարի ժամանակ հնչեցվում են տեսակետներ, ընդունվում են բանաձևեր, հայտարարություններ, ուղերձներ. մի բան, որը ՔՊ-ի համագումարից հետո այդպես էլ չեղավ: Տպավորություն էր, որ հավաքվել էին «բեսեդկայում» և զրուցում էին»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ իրենք հրաժարվում են «իզմ»-երից, այսինքն, իրենք ոչ լիբերալ են, ոչ պահպանողական, ոչ մի «իզմ» չունեն, քաղտեխնոլոգը նկատեց. «Դա առնվազն տարօրինակ է, որովհետև եթե չկա «իզմ», նշանակում է՝  չկա տարբերակիչ, դու ինչո՞վ ես տարբերվելու մյուս քաղաքական ուժերից: Մյուս կողմից այդ «իզմ»-ը գործունեության հիմք է հանդիսանում, որովհետև, ասենք, լիբերալը չի կարող բերել օրենքի նհախագիծ, որը համապատասխանում է սոցիալիստներին, այդպիսի բան չի լինում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ