Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Իտալացի երկրպագուներն ինձնից ներողություն են խնդրում Բոնուչիի փոխարեն. Ալեքսանդր Կարապետյան

italaci-erkrpagounern-incnic-neroxoutyoun-en-xndroum-bonoucii-poxaren-aleqsandr-karapetyan

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ  մրցեց Իտալիայի հավաքականի հետ, որին զիջեց 1-3 հաշվով։ Խոսելով խաղի մասին մեր հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանն ասել է, որ իտալացի երկրպագուներն իրենից ներողություն են խնդրել՝ իտալացիների պաշտպան Լեոնարդո Բոնուչիի արարքի պատճառով։ Հիշեցնեք, որ Հայաստան-Իտալիա հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 31-ամյա ֆուտբոլիստն օդային պայքարում ձեռքով դիպել էր Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին եւ, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել էր դաշտից: Ինստագրամյան իր էջում ֆուտբոլիստը կրկին անդրադարձել է երեկ կայացած Հայաստան-Իտալիա հանդիպման նշված դրվագին,

 

«Մեծ հարգանք ունեմ ֆուտբոլային կարիերայիդ ընթացքում նվաճումներիդ հանդեպ, բայց դա ամոթալի էր»,- գրել է Կարապետյանը՝ նշելով Բոնուչիին։

Իհարկե, Բոնուչիի այս դրվագում այնպիսի տպավորություն թողեց կարծես թե ձեռքի ողջ ուժով հարվածած լիներ մրցակցին։ Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ իտալացիների կարգն անհամեմատ բարձր էր մեր հավաքականից։ Գնդակին տիրելու, փոխանցումներ կատարելու նուրբ արվեստին իտալացիները հիանալի էին տիրապետում։ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ ընդունելով Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Եթե Իտալիայի դեմ խաղում մեր նպատակը գոնե չպարտվելն էր, ապա բոսնիացիների դեմ մեր միակ նպատակը պետք է լինի հաղթելը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ