Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Իսրայելը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել

am ru en
izraily-sobiraetsa-vsled-za-iranom-prisoedinitysa-k-torgovomu-soglaseniu-s-eaes

Իսրայելն ու Իրանը մոտ ապագայում մտադիր են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել: Միևնույն ժամանակ դրա համար բնավ անհրաժեշտ չէ, որ Թել Ավիվն ու Թեհրանը բանակցել միմյանց հետ: Այս մասին տեղեկանում ենք The Times of Israel.

Հրեական պետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքերով, բանակցությունները, որոնք ընթացել են անցյալ տարվա ապրիլից, կհանգեցնեն առևտրային խոչընդոտների վերացման, էլեկտրոնային առևտրի զարգացման, սանիտարահամաճարակային հսկողության հարցերի լուծմանը վերաբերող համաձայնագրի ստորագրմանը:

Միևնույն ժամանակ Իրանը ևս նախատեսում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել: Իսրայելական պարբերականը նշում է, որ երկու երկրների միջև համաձայնագրի մասին խոսք չկա:

Այսինքն, ԵԱՏՄ անդամ երկրների հետ ազատ առևտրի ռեժիմը չի նշանակում, որ Իսրայելը ստիպված կլինի համաձայնվել Իրանի հետ ազատ առևտուր վարելու շուրջ:

Իսրայելի վարչապետի գրասենյակից լրագրողներին հայտնել են, որ երկրի իշխանությունները կշարունակեն Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրել՝ հուսալով, որ Իսլամական Հանրապետության քաղաքականության կփոփոխվի:

Հիշեցնենք, որ Իրանը անցյալ տարվա մայիսին Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր է ստորագրել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ