Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Հայտնի է Փաշինյան-Ալիև հանդիպման օրը և վայրը

am en es ru
izvestni-data-i-mesto-vstreci-pasinana-i-alieva

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը հավանաբար տեղի կունենա մարտի 29-ին Վիեննայում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ավստրիայի իր դիվանագիտական աղբյուրը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մարտի 29-ին Վիեննայում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի հաստատել և չի հերքել այդ տեղեկությունները: Նա նշել է, որ նման տեղեկատվությունը ներկայացվում է համաձայնեցված ձևով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ