Ճամպրուկներ տեղափոխող նորարարական սայլակ. հայ պատանիների նախագիծը (տեսանյութ)

jamproukner-texapoxox-norararakan-saylak-hay-patanineri-naxagice-tesanyout

Ճամփորդությունների սիրահարները հաճախ են բախվում ծանր ճամպրուկներ տեղափոխելու դժվարին խնդրի հետ: Հայ երիտասարդները ստեղծարար մտքի շնորհիվ այս խնդիրը շատ շուտով անցյալում կլինի:

3 պատանիներ՝ Մկրտիչ Հարությունյանը, Դավիթ Դանիելյանը, Զավեն Խանամիրյանը համատեղ ջանքերով ստեղծել են կառավարվող սայլակ, որը ուղևորնրի փոխարեն տեղափոխում է նրանց ճամպրուկները: Սարքը երիտասարդները ներկայացրել են Երևանում ընթացող WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի ընթացքում:

«Սայլակ նախատեսված է օդանավակայանների համար, այն մարդու նվազագույն միջամտությամբ ուղևորների բեռները տեղափոխելու համար է: Սարքը փոխարինելու է սովորական սայլակներին, որոնք այժմ կան, ու մեզ շատ անհարմարություններ են պատճառում»,- ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասում է սայլակի համահեղինակներից Մկրտիչ Հարությունյանը և հավելում, որ բացի բեռներ տեղափոխելուց այս սայլակով հնարավոր է լիցքավորել նաև հեռախոսը, այն ունի բաժակի համար նախատեսված ջերմակարգավորովող հատված, որտեղ կարելի է տաքացնել կամ սառեցնել ըմպելիքը: Այժմ սայլակն աշխատում է  Bluetooth համակարգի միջոցով, իսկ ապագայում ուղևորներն իրենց մոտ կունենան փոքրիկ սարք, որի առկայության դեպքում բեռներ տեղափոխող սայլակը կհետևի ուղևորին օդանավակայանում:

Նորարական սայլակն հագեցած է նաև քաշի սենսորներ, որոնք ճամպրուկը կշռելու համար են, իսկ քաշի նվազագույն տատանման դեպքում սարքը ազդանշան է տալիս, ինչն օգնում է խուսափել գողություններից:

Մկրտիչը նշում է, որ նախագծի ստեղծման ուղղությամբ սկսել են աշխատել դեռևս դպրոցում, երբ աշակերտներ էին, իսկ այժմ առաջին կուրսի ուսանողներ ենք: «Մոտ երկու տարի է, ինչ աշխատում ենք նախագծի վրա»,- ասում է մեր զրուցակիցը:

Ըստ Մկրիչի սայլակ ստեղծելու միտքը հղացել են անհրաժեշտությունից դրդված, քանի որ  ճամփորդելիս նման սարքի կարիք են զգացել:  «Սայլակի համահեղինակներից մեկը ասաց, որ կարելի է նման սարք ստեղծել, որը կթեթևացնի արդկանց հոգսը օդանավակայաններում: Այսօր մտածում ենք սարքը կիրառելի դարձնել ոչ միայն օդանավակայաններում, այլև մեծ առևտրի կենտրոններում, ինչը կօգնի ավելի շատ գնումներ կատարել»,- ասաց սարքի համահեղինակը:  

Լրահոս

Նմանատիպ նորություններ