Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

am
janaparhatransportayin--pataharner-hanrapetoutyounoum

Օգոստոսի 15-ին, ժամը 01.15-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի, Գր.Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա ԻԻՀ քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 12.30-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցում «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը. 23-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 08.50-ին, Երևանի Ժակ Իվ Կուստոյի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան» -ի 23-ամյա վարորդը և «Օպել»-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 38-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 03.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 10.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2121»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 29-ամյա վարոդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սևանի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 15-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 11-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի ուղեմասից, բախվել ճանապարհի էլեկտրասյանը և կողաշրջվել. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ