Ճապոնիայում շոգից չորս մարդ է մահացել

am en ru
japoniayoum-sogic-cors-mard-e-mahacel

Ճապոնիայում մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արևահարման հետևանքով ավելի քան 2 հազար մարդ հոսպիտալացվել է, չորս մարդ էլ մահացել: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Ճապոնիայի հրդեհաշիջման և շտապ օգնության ծառայության տվյլաները:

Առկա տվյալների համաձայն՝ շոգից 2053 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Սա 4 անգամ ավելի է, քան մեկ շաբաթ առաջ:

Բոլոր մահացածները երկրի տարբեր հատվածներից են:  

Արևահարումից տուժածների կտրուկ աճը պայմանավորված է անսպասելի տաք եղանակով, որն առկա է երկրի մեծ մասում, ներառյալ Հոկկայդո կղզին: Այստեղ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ երկրի համար (գարնան վերջին օրերի ցուցանիշների համար) ռեկորդային ջերմաստիճանը է գրանցվել ` 39 աստիճան:   

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ