Ջասթին Թրյուդոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)

am en es ru
jastin-tryoudon-aycelel-e-cicernakaberdi-housahamalir

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Թրյուդոն ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:

Կանադայի վարչապետը այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նշենք, որ Ջասթին Թրուդոյին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղեկցում են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը և Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ