Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ջազ նվագախումբը ինքնատիպ համերգով հանդես կգա Yerevan Jazz Fest-ի շրջանակում

am
jaz-nvagaxoumbe-inqnatip-hamergov-handes-kga-yerevan-jazz-fest-i-srjanakoum

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Արդեն իսկ սիրված դարձած փառատոնի շրջանակում կայանալիք նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան ճանաչում վայելող երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը:

Կհնչեն ինքնատիպ ջազային ստեղծագործություններ, նոր մշակումներ:

Նշենք, որ Yerevan Jazz Fest-ն ամեն տարի կազմակերպվում է «Մեցցո Պրոդաքշն»-ի և Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են են տարաբնույթ համերգներ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:

Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս ինքնատիպ իրադարձությանը: Կոլեկտիվը հանդես է եկել նաև նախորդ փառատոնների շրջանակում: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ