Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Ջիգարխանյանն 84 տարեկան է

am en ru
jigarxanyann-84-tarekan-e

«Աստված չանի՝ վաղը ես դուրս գամ բեմ ու չլինեմ Լիր արքա, Համլետ, Օթելլո, այլ դառնամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ...»:

Արմեն Ջիգարխանյան

 

Հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի նշանավոր վարպետ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ․-ի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Հոր՝ Բորիսի և որդու առաջին հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Արմենն արդեն դեռահաս էր։ Նրան մեծացրել ու դաստիարակել է խորթ հայրը։ Սերը թատրոնի և թատերական արվեստի հանդեպ եկել է մորից՝ Ելենա Վասիլևնայից, ով մոլի թատերասեր էր։

1953թ.-ին Արմեն Ջիգարխանյանն ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան միջնակարգ դպրոցը, որից հետո փորձ է կատարում ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան, սակայն ապարդյուն։ Անհաջող փորձից հետո Ջիգարխանյանը վերադառնում է Երևան և աշխատանքի անցնում <<ՀայՖիլմ>> կինոստուդիայում որպես օպերատորի օգնական։ 1954 թ․-ին Ջիգարխանյանն ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, սովորում Արմեն Գուլակյանի բաժնում, որն ավարտում է 1958թ․-ին։

Առաջին հանդիպումը բեմի հետ տեղի ունեցավ 1955թ․-ի հունվարին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Երևանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռ այն ժամանակ, երբ նա սովորում էր երկրորդ կուրսում։ Նա այնտեղ աշխատում է ավելի քան տասը տարի։

1967 թ․-նն էր, երբ Անատոլի Էֆրոսը Ջիգարխանյանին հրավիրեց Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն, արդեն 1969թ․-ին նա սկսում է խաղալ Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնում։ Այդ բեմում նա փայլուն կերպով է հանդես գալիս՝ խաղալով Սթենլի Կովալսկու դերը «Ցանկությունների տրամվայ»,  Մեծ Պա՝ «Կատուն շիկացած տանիքում», Սոկրատ՝ «Զրույցներ Սոկրատի հետ», գեներալ Խլուդով՝ «Վազք» ներկայացումներում։ Այս համագործակցությունն ավարտվեց 1996թ․-ին՝ շարունակելով աշխատել այլ թատրոններում և անտրեպրիզային բեմադրություններում։

Մուտքը կինո տեղի ունեցավ 1960թ․-ին․ <<Փլուզում>>-ն էր։ Սակայն էկրանի Ջիգարխանյանին մեծ հանրաճանաչություն բերեց երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Փայլուն վարպետությամբ կերտված դերերը հաջորդեցին մեկը մյուսին․ դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսէռ Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում, «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի բացասական դերը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

1991-1996թթ․-ը Ջիգարխանյանը, որպես պրոֆեսոր, դերասանական վարպետության դասեր է տվել Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտում, արդեն 1996 թ․-ին իր կուրսի հիմքով ստեղծել է Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Իր թատրոնում նա խաղացել է 2 բեմադրությունում։

Ջիգարխանյան դերասանի կյանքը բեմում շարունակվում է մինչև օրս, նա երբեք դադար չի վերցնում, երբեք չի հոգնում բեմից ու երբեք  գրողներին հնարավորություն չի ընձեռում իր մասին  լակոնիկ գրել։ Ինչպես նա, այնպես էլ իր 82 տարվա կյանքը լի են բազմաթիվ դիպվածներով, որոնց առանձին-առանձին անդրադառնալու համար անհրաժեշտ է կյանքը նվիրել նրա արվեստն ուսումնասիրելուն։

 

1999 թ․-ին ԱՄՆ-ի կառավարության քվոտայով Ջիգարխանյանն ստանում է «Գրին-քարտ»՝ մշակույթի ականավոր գործիչների համար։ ԱՄՆ-ում նա նվեր է ստանում 7 սենյականոց բնակարան՝ երկրպագուից։ Այդ պահից սկսած նա ապրում է երկու երկրում։ Տարվա մեջ երեք-չորս ամիս, ապրում է ԱՄՆ-ում՝ Դալլասի մոտակայքում գտնվող Հառլենդում (կինը՝ Տատյանան, այնտեղ ռուսերենի դասեր է տալիս), իսկ մնացած ժամանակն անց է կացնում Մոսկվայում։

Արմեն Ջիգարխանյանի վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան։ Մասնավորապես, նա խաղացել է ավելի քան 314 ֆիլմում, որոնցից 250-ը՝ ֆիլմեր, մնացածը՝ հեռուստաֆիլմեր, մինի սերիալներ և այլն։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան։ Ներկայացումների մասին խոսելն ուղղակի ավելորդ է, դրանք անցնում են մի քանի տասնյակը։

Արմեն Ջիգարխանյանն արժանացել է բազմաթիվ պարգևների։

1․ «Հայրենիքի հանդեպ ծառայության» II աստիճանի շքանշան

2․ «Հայրենիքի հանդեպ ծառայության» III աստիճանի շքանշան

3․ «Հայրենիքի հանդեպ ծառայության» IV աստիճանի շքանշան

4․ ՀԽՍՀ Վաստակավոր դերասան

5․ ՌԽՖՍՀ Ժողովրդական դերասան

6․ ՀԽՍՀ Ժողովրդական դերասան

7․ ԽՍՀՄ Ժողովրդական դերասան

8․ ՀԽՍՀ Պետական մրցանակ

9․ ՀԽՍՀ Պետական մրցանակ

10․ Պատվո շքանշան (Հայաստան)

11․ «Սուտակե Փառքի Խաչ» շքանշան

12․ «MECENAT» շքանշան

13․ Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ

14․ Բելգրադի կինոփառատունում «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմ

15․ Համամիութանական կինոփառատոն ․Ժյուրիի հատուկ մրցանակ, «Մենավոր ընկուզենի» ֆիլմ

16․ Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակ

17․ «Ոսկե Խոյ» մրցանակ

18․ Ստանիսլավսկու անվան թատերական մրցանակ «2000 թվականի լավագույն տղամարդու դերի համար»

19․ «Կումիր» մրցանակի կազմկոմիտեի «Հատուկ մրցանակ»,

20․ «Ոսկե դիմակ» մրցանակ

21․ «Ոսկե արծիվ» մրցանակ,

22․ Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի «Տարվա մարդ»

23․ «Բյուրեղյա Տուրանդոտ» թատերական մրցանակ

24․ «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ

25․ Ռուսական Բարձրագույն հասարակական մրցանակ - Սուրբ Աքեքսանդր Նևսկու շքանշան

26․ Երևանի պատվավոր քաղաքացի

27․ Ռուսաստանի կինոմոտոգրաֆիայի մշակույթի «Նիկա» ակադեմիայի ակադեմիկոս։

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ