Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Ջոն Բոլթոնի հրաժարականի միստիկական զուգադիպությունը

jon-boltoni-hrajarakani-mistikakan-zougadipoutyoune

Երբ սեպտեմբերի 11-ին հրաժարական տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, շատ քչերն ուշադրություն դարձրեցին մի հետաքրքիր փաստի վրա. 18 տարի առաջ այդ նույն օրը ԱՄՆ ենթարկվեց իր պատմության մեջ ամենասարսափելի ահաբեկչական հարձակմանը, որի արդյունքում զոհվեց 2977 մարդ: Դրանց, ինչպես նաև անհայտ կորած ևս 24 մարդկանց գերակշռող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին:

 

Իհարկե, Բոլթոնի՝ հատկապես այդ օրը հրաժարական ներկայացնելու հանգամանքը, ամենայն հավանականությամբ, պատահական զուգադիպություն էր, բայց որ այս երկու իրադարձությունների միջև ինչ-որ միստիկական անտեսանելի կապ կա, դժվար է չնկատել:

 

Ինչևէ, այն, որ Բոլթոնին դժվար էր խաղաղության աղավնի համարել, կարծում եմ, փաստ է: Շատ փորձագետներ համոզված էին, որ նրա ազդեցությունն ԱՄՆ նախագահի վրա չափազանց մեծ էր, և նրա հեռանալուց հետո հույս էին հայտնում, որ ԱՄՆ-ն որոշել է, վերջապես, փոխել իր արտաքին քաղաքական վեկտորները՝ մեղմացնելով դրանք: Իսկ դրա կարիքն աշխարհն այսօր շատ է զգում՝ հիշենք ԱՄՆ լարված հարաբերությունները ոչ միայն իր հավերժ ընդդիմախոս Ռուսաստանի, ոչ միայն հետզհետե ավելի խոշոր միջազգային խաղաղացող դարձող Չինաստանի, նույնիսկ ոչ միայն մեր անմիջական հարևանությամբ գտնվող Իրանի հետ, որը, կարծեք թե, միջուկային գործարքի հետ կապված ընկրկելու մտադրություն չունի, այլև եվրոպական առաջատարների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի:

 

Սակայն այդ հույսերը թերևս չեն արդարանա: Արդեն սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ սենատոր Լինդսի Գրեմը, որը ներկայացնում է հանրապետական կուսակցությունը, առաջարկել է ԱՄՆ իշխանություններին «դիտարկել Իրանի նավթային օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե Թեհրանը շարունակի իր սադրանքները»: Մոտավորապես նույնպիսի հայտարարությամբ հանդես եկավ նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այսքանից հետո չափազանց հետաքրքիր են դառնում Բոլթոնի հեռանալու իրական դրդապատճառները:

 

Ինչևէ, մեզ ավելի շատ պետք է հուզի այն, որ լարվածության մի լուրջ աղբյուր գտնվում է անմիջապես մեր սահմաններին մոտ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ էսկալացայի հետագա զարգացումը ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի հետ: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է շատ ճկուն, ճշգրտված և մանրակրկիտ հաշվարկված քայլեր կատարի՝ արհավիրքից հեռու մնալու համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ