Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ջոն Բոլթոնն անհանգստացնող մտքեր ասաց. ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում

am en
jon-boltonn-anhangstacnox-mtqer-asac-inc-petq-e-ani-hayastann-ays-iravijakoum

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների մեջ անհանգստացնող մտքեր կան. այս մասին ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:

Վերջինս թվարկեց այդ վտանգները.

«Առաջին՝ Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությունը, որ այն ԱՄՆ-ի համար ընդամենն առաջնահերթություն ունեցող պետության կարգավիճակ ունեցող երկիր է։

Երկրորդ, Արցախի հարցում էլ որոշակի անհանգստացնող պահեր կան, հատկապես այն, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը, երբ ստանա նոր մանդատ, կարող է վճռական քայլեր իրականացնել։ Խնդիրն այն է, թե այդ վճռական քայլերը որո՞նք կլինեն: Ես չեմ կարծում, թե դրանք անպայմանորեն ի նպաստ մեզ պետք է լինեն։

Երրորդ, այն պատրաստակամությունը՝ զենք վաճառել Հայաստանին և Ադրբեջանին, ևս մեզ համար ցանկալի իրողություն չեմ համարում, որովհետև եթե այդ շուկան բացվի և ազատ զենքի վաճառք լինի, շրջանցվի 907 բանաձևը, ապա դա ի վնաս մեզ կլինի զուտ այն առումով, որ Ադրբեջանը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի զենք գնելու»,- իր փաստարկները ներկայացրեց Պապյանը։

Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում. նրա խոսքով՝ Հայաստանը պետք է փորձի գոնե բանակցային հարթակ դառնալ՝ ԱՄՆ- Իրան կամ ԱՄՆ-ՌԴ բանակցային գործընթացի համար. «Ես խոսել եմ որոշ պաշտոնյաների հետ, դրական միտում կա, բայց Հայաստանի կողմից պետք է պաշտոնական առաջարկ արվի։ Մեզ համար կարևոր է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածությունը մի փոքր թուլանա։ Հիմա Հայաստանն այն երկրների թվում է ՌԴ-ի և Իրանի հետ միասին, որ զորախումբ է ուղարկել Սիրիա, բայց Աստանայի գործընթացում մենք չկայինք։ Միգուցե պետք է ավելի շուտ նախաձեռնեինք, ոչ թե լիներ Աստանայի գործընթաց, այլ Երևանի գործընթաց լիներ»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ