Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ջոնսոնն առաջարկել է Իրանի հետ միջուկային նոր համաձայնագիր հաստատել

am en
jonsonn-arajarkel-e-irani-het-mijoukayin-nor-hamacaynagir-hastatel

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքելու անհրաժեշտության մասին, որը կփոխարինի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Ջոնսոնն առաջարկն արել է Նյու Յորք ժամանելուն պես, որտեղ տեղի է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով եկել է առաջ շարժվելու և Իրանի հետ նոր գործարք կնքելու ժամանակը:

Վերջինս նշել է, որ Լոնդոնը այս թեման կքննարկի Եվրոպայի և Միացյալ Նահանգների իր գործընկերների հետ:

Այնուամենայնիվ, Ջոնսոնի գրասենյակը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել Իրանի հետ ներկայիս համաձայնագրին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ