Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

«Ժողովուրդ». Եղբայրներից մեկը պատմել է՝ ինչպես է կրակել ոստիկանի վրա

am
joxovourd-exbayrneric-meke-patmel-e-incpes-e-krakel-ostikani-vra

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 17-ին սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից: Թերթին հասած տեղեկությունների համաձայն` եղբայրները խոստովանել են, որ գողություն են կատարել նշված գիշերը: Երբ տեսել են ոստիկաններին, վախեցել են ու փախուստի են դիմել:

Եղբայրներից մեկը, որը կրակել է ոստիկան Տիգրան Առաքելյանի վրա, ցուցմունք է տվել, թե չի ցանկացել սպանել ոստիկանին: Ըստ նրա` երբ տեսել է, որ ոստիկանները բռնել են իր եղբորը, պառկեցրել գետնին, մոտեցել է, զենքը խլել և կրակել է՝ վախեցնելու նպատակով, բայց կրակոցը սպանել է Տիգրան Առաքելյանին:

«Իհարկե, սպանողը կարող է իրեն մեղմացուցիչ հնչերանգներով ցուցմունքներ տալ, բայց և՛ նա, և՛ բոլորը պետք է մեկընդմիշտ գիտակցեն, որ ոստիկանի, ծառայողի վրա ձեռք բարձրացնողը առանց ներման պատժվելու է խստագույնս: Տվյալ դեպքում 16 տարեկան տղան, որ կրակել է ոստիկանին, ցմահ կալանքի տակ է մնալու», - ավելացրել է թերթը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ