Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Ժողովուրդը եթե դեմ լինի իմ հանքարդյունաբերական գործարանների աշխատանքին, դրանք չեն աշխատի. Ծառուկյան

am es
joxovourde-ete-dem-lini-im-hanqardyounaberakan-gorcaranneri-asxatanqin--dranq-cen-asxati-caroukyan

Ամուլսարի հարցում որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել ժողովրդի կարծիքը. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հարցի վերաբերյալ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Պետք է ժողովրդին լսել, ժողովրդի համաձայնությունը կլինի, կբացեն, չի լինի թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել: Մենք ասում ենք այսօր իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն է որոշելու»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե մի օր պարզվի, որ իր հանքարդյունաբերական բիզնեսներն էլ են վտանգավոր և ժողովուրդը պահանջում է դադարեցնել դրանց գործունեությունը, ինքը պատրա՞ստ է դա անել հանուն Հայաստանի Հանրապետության, Ծառուկյանը պատասխանեց. «Դուք դրանում չկասկածեք: Մենք ունենք երկու հանքարդյունաբերություն՝ «Արարատ ցեմենտ» գործարանն ու Մղարթի ոսկու հանքը, որոնց դեմ եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, ոչ մեկդ չկասկածի, որ չեն աշխատի»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ