Ժողովուրդը Փաշինյանին տվել է մանդատ, որպեսզի պաշտպանի Արցախի անկախությունը. Ալեքսանդր Մանասյան (տեսանյութ)

am
joxovourde-pasinyanin-tvel-e-mandat--orpeszi-pastpani-arcaxi-ankaxoutyoune-aleqsandr-manasyan

 «Հայաստան- Արցախ ռազմավարական դաշինքը, կարծում եմ, նույնիսկ մի քիչ ուշացած է, բայց միաժամանակ գտնում եմ, որ այն ունի մշակման կարիք ու պետք է ավելի մանրամասնորեն  ներկայացվի դրա իրագործումը: Այն պետք է ունենա իր ճանապարհային քարտեզը»,- այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:   

 Հարցին՝ գուցե հարկավոր էր նախ ստեղծե՞լ ճանապարհային քարտեզը և դրանից հետո գնալ այդ կարևոր քայլին, որպեսզի այն ընկալելի լինի նաև միջազգային հանրության համար,  քաղաքագետը համաձայնելով դիտարկմանը՝ ասաց.

«Սկզբից պետք էր միջազգային հանրության աչքի առաջ իրականություն դառնար ճանապարհային քարտեզը, դրա համար ես առաջարկեցի, որ դաշինքի ձևավորման հռչակագրում անպայմանորեն շեշտվի ադրբեջանական կողմի ագրեսիվ բնույթը, ինչը մեզ մղել է այդ քայլին: Այս գաղափարը պետք է հռչակագրում ավելի խիստ ընդգծվի, որպեսի միջազգային հանրությունը հանկարծ չմտածի, թե մենք հանպատրաստից քայլ ենք արել, այլ ընկալի, որ այդ քայլն արվել է ի պատասխան Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի, ոչ թե բանակցային գործընթացը խաթարելու համար»:

  Մշտապես շեշտվել է, որ հայկական երկու պետությունների իշխանությունները արցախյան հիմնախնդրի լուծման հարցում նույն կերպ են մտածում և նույն ճանապարհն են տեսնում, այլ կերպ չի էլ կարող լինել:  Մինչդեռ, այսօր կա մտավախություն, որ Երևանի ու Ստեփանակերտի դիրքորոշումներում,  վերջին մեկ տարում, նկատելի տարբերություն կա:  Հետևաբար, արդյո՞ք Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծումը հենց այդ մտավախությամբ չի պայմանավորված. ի պաստասխան մեր դիտարկման՝ Ալեքսանդր Մանասյանն ասաց.

«Չեմ կարծում, որ նման վտանգ կա, բոլորն էլ գիտեն, որ կա համաժողովրդական կոնսենսուս,  ինչի ապացույցն է նաև արցախյան պատերազմը, ապա ապրիլյան պատերազմը: Մեր քաղաքական էլիտան պետք է սկզբունքային որոշ հարցերի շուրջ ունենա նույն կարծիքը, և դա պետք է ձևավորվի նման քննակումների  ընթացքում, որպեսզի տարընթերցումները հարթվեն»:

Ա. Մանասյանը Արցախի ու Հայաստանի դիրքորոշումներում արտահայտվող տարբերությունն այս կերպ մեկնաբանեց.

«Իշխող կուսակցության որոշ քաղաքական գործիչներ այլ գիտելիքներ ունեն արցախյան կարգավորման հարցի հետ կապված, քան այն փորձագետները, որոնք քննադատում են նրանց դիրքորոշումները:  Բայց դա հաղթահարելի է»:

Վարչապետ Փաշինյանը վերջերս դարձյալ հայտարարեց, թե ժողովուրդը չի տվել իրեն Արցախի խնդրի լուծման մանդատ, թող ժողովուրդը գրի, ասի, և ինքը կկատարի  ժողովուրդի ասածը: Փաշինյանի նման մոտեցումը դիտվեց, առաջին, պատասխանատվությունից խուսափելու քայլ, երկրորդ, այս իշխանությունը չունի  համապատասխան ռազմավարություն Արցախի հարցում, հետևաբար, շարունակում  է մանևրել, երրորդ, Փաշինյանը գնում է հանրաքվեի անցկացման վտանգավոր ճանապարհով:

 Քաղաքագետը ի պատասխան մեր դիտարկման՝ պատասխանեց «Նախ, սկսեմ վերջին հարցից. ժողովուրդը հանրաքվե արդեն արել է: Արցախի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ քվեարկել է հօգուտ անկախության, ու դա այն բանից հետո, երբ Հայաստանը որոշեց, որ անկախության հանրաքվեն պետք է տեղի ունենա Խորհրդային Հայասատանի սահմաններում, Արցախի ժողովրդին այլ քայլ չէր մնում անելու, քան քվեարկելու հանուն անկախության»:

 Դառնալով՝ Փաշինյանի հայտարությանը, թե ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, քաղաքագետն ասաց. «Ժողովուրդը Փաշինյանին տվել է մանդատ, որպեսզի պաշտպանի Արցախի անկախությունը: Ինչ վերաբերում է այն բանին, թե՝  ինձ ասեք, տեսնեմ, ի՞նչ ասեմ, դա արդեն ժողովրդի ասելիքը չէ, դա միտինգներում ասելու բա չէ»:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում.

 

 

  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ