Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

«Ջրից չոր դուրս եկող չի՛ լինելու». Արմավիրում նշել են Վարդավառը (լուսանկարներ, տեսանյութ)

am
jric-cor-dours-ekox-ci-linelou-armaviroum-nsel-en-vardavare-lousankarner--tesanyout

Հուլիսի 28-ին՝ վաղ առավոտից, Արմավիրի Կենտրոնական հրապարակը մարդաշատ էր: Տոնական օրը մեկնարկեց պատարագով, այնուհետև շարունակվեց ուրախ երգ ու պարով. <<Վահագն ավանդական պարի խումբ>>-ը անցկացրեց ազգային պարի բաց ուսուցում։ 
Ինչպես տեղեկանում ենք Արմավիրի քաղաքապետարանին, հրապարակում ներկաների օրը տոն դարձրեց ԱԻՆ-ի Արմավիրի ջոկատը։

 

Միջոցառման ավարտին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ԱԻՆ-ի աշխատակիցների հետ լվացրեց Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանը։

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել . 

«Ջրից չոր դուրս եկող չի՛ լինելու»:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ