ՃՏՊ Ջրառատ գյուղի կամրջի մոտ. տուժածներ չկան

am
jtp-jrarat-gyouxi-kamrji-mot-toujacner-ckan

Հուլիսի 21-ին` ժամը 05:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ.Վ.) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ