Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

am
jtp-stepanavan-vanacor-avtojanaparhin-ka-toujac

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ամրակից համայնքի մոտակայքում` Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Volkswagen Polo» (վարորդ՝ Նիկոլայ Ա. ծնված 1987թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանած «ԶԻԼ-130» (վարորդ՝ Արմեն Շ. ծնված 1971թ.) մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդիչին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Նիկոլայ Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ