Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

ՃՏՊ Տիչինայի փողոցում

am
jtp-ticinayi-poxocoum

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Տիչինայի և Ոսկանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վ.Բ., ծնված 1970 թ.) և «Mercedes C180» (վարորդ՝ Ղ.Ս., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ