Կադրային փոխությունները կատարվեցին ի նպաստ ԶՈւ-ի. Արտակ Դավթյան

am
kadrayin-poxoutyounnere-katarvecin-i-npast-zou-i-artak-davtyan

Արցախի Պաշտպանության բանակում տեղի ունեցած կադրային փոփոխությունների մասին պետք է հարցնել Արցախի Հանրապետության իշխանություններին: Բոլոր փոփոխությունները միտված են ԶՈւ-ում դրական տեղաշարժերի ապահովմանը: Այսօր այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ մեկնաբանելով Արցախի Պաշտպանության բանակում տեղի ունեցած կադրային փոփոխությունները:

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանն ու Արցախը ինչպես նախկինում են համագործակցել, այնպես էլ հիմա են շարունակում համագործակցությունը:

Դավթյանը խոսեց նաև անսարքության պատճառով ԶՈւ ավտոպարկից դուրս բերված մեքենաների, ավտոպարկի համալրումների մասին: Այդ կապակցությամբ Գլխավոր շտաբի պետը նշեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում ԶՈւ համալրվել են 2000 ավելի նոր մեքենաներով, այդ գործընթացին զուգընթաց հանվում են անսարք կամ հնացած մեքենաները:

Ըստ Դավթյանի՝ մոտ ժամանակներում նախատեսվում է շարունակել տվյալ գործընթացը: Դավթյանը, սակայն նշեց, որ ոչ ոք չի կարող բացառել, որ զինծառայողներն այլևս չեն հայտնվի անսարք մեքենաների ղեկին, անգամ նոր մեքենաները կարող են վարման ընթացքում անսարք վիճակում հայտնվել:

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի երթերի ընթացքում նման տեխնիկա չհայտնվի: Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին, դրանք հատուկ վերահսկողության ներքո են: Իհարկե, պայմանագրային զինծառայողների կողմից վարվող մեքենաները ևս անպայման երթից առաջ ստուգվում են: Վերջերս տեղի ունեցած ցավալի միջադեպից հետո առավել խստացվել է վերահսկողությունը»,- ասաց Արտակ Դավթյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ