Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Կալաշնիկովը խոստացել է լուծել հայկական վարորդական իրավունքների հարցը. պատգամավոր

am en ru
kalasnikove-xostacel-e-loucel-haykakan-varordakan-iravounqneri-harce-patgamavor

Փորձեցինք ավելի հանգամանալից հասկանալ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցը. պրն. Կալաշնիկովը բառացիորեն նշեց՝ «հաշվեք, որ այդ հարցը լուծված է, մոտ ապագայում այն կլուծվի»: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Վերջինս ներկայացնում էր իրենց խմբակցության ներկայացուցիչների ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման մանրամասները:

«Հուսով ենք՝ այս անգամ իրենք կկատարեն իրենց խոստումը, և հարցին վերջնական լուծում կտրվի»:

Եղիազարյանը նշեց, որ ի թիվս այլ հարցերի նաև անդրադարձ է եղել Ռուսատանում ՀՀ քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության հարցին, քանի որ, ըստ պատգամավորի, որոշ դեպքերում ՀՀ քաղաքացիները արտաքսվում են ՌԴ-ից, ինչի հետևանքով ընտանիքները կիսվում են: Կողմերը փորձել են խնդրի վերաբերյալ լուծումներ գտնել:

Քննարկվել է նաև երկաթգծի հարցը: Կողմերը նախնական պայմանավորվել են, որ ԼՀ խմբակցության կողմից այս հարցի շուրջ Հայաստանում հանդիպում կնախաձեռնվի, որին կմասնակցեն Հայաստանը, Ռուսաստան, Վրաստանը և հարցում բոլոր շահագրգիռ կողմերը, որպեսզի պարզ դառնան հետագա լուծումները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ