Կալիֆորնիայում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ

am en es ru
kaliforniayoum-texi-e-ounecel-6-4-magnitoudov-erkrasarj

Հինգշաբթի առավոտյան, ԱՄՆ-ում՝  Հարավային Կալիֆոռնիայում, նախնական տեղեկություններով  6,4 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվականները՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Նշվում է, որ էպիկոնտրոնը գտնվում է Լոս Անջելեսից 150 կմ հյուիս-արեւելք ընկած տարածքում, որը քիչ բնակեցված է: Ըստ բնակիչների՝ Լոս Անջելեսում ցնցումները նույնպես զգացվել են:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Վերջին 5 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ Կալիֆորնիայում 6-ից ավելի բալանոց երկրաշարժ է տեղի ունենում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ