Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Կամերային ցուցահանդեսներ. կբացվի Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու անհատական ցուցահանդեսը

am
kamerayin-coucahandesner-kbacvi-andranik-mxitaryan-sousercou-anhatakan-coucahandese

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կամերային թատրոնը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ին Երևանի պետական կամերային թատրոնի «Երկաթ» սրահում (հասցե՝ Մաշտոց 58) «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքի շրջանակում կներկայացնի հայ գեղանկարիչ Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու ստեղծագործությունները:

Ցուցահանդեսում կներկայացվեն Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու գեղանկարչական 35 աշխատանքները:

«Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է՝ ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպելու ստեղծագործությունների վաճառք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ