Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Կանադան շարունակելու է միջազգային մակարդակով պայքարել Հայոց Ցեղասպանության ընդունման ու ճանաչման համար

am ru
kanadan-sarounakelou-e-mijazgayin-makardakov-payqarel-hayoc-cexaspanoutyan-endounman-ou-janacman-hamar

Հայաստանի ու Կանադայի վարչապետերի ասուլիսի ժամանակ Հայոց Ցաղասպանության փաստի ընդունման առնչությամբ հարց ուղղվեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի.

<<Այցելել եք Հայոց Ցեղասպանության թանգարան, դա նշանակո՞ւմ է, որ մտադիր եք այդ խնդիրն արծարծել միջազգային հարության մեջ, քանի որ կան պետություններ, որոնք չեն ընդունում այդ փաստը>>:

Ջասթին Թրյուդոյի պատասխանն այսպիսին էր.

<<Կանադան վաղուց արդեն ընդունել ու ճանաչել է հայ ազգի ողբերգական Ցեղասպանությունը: Կանադայում Հայ համայնքը վաղուց է ընդգծում այդ ողբերգության ընդունման կարևորությունը ոչ միայն անցյալում կատարվածի գնահատման կտրվածքով, այլև որպեսզի երաշխավորվի, որ հետայսու նման ողբերգությունները չեն կրկնվի: Կանադան աշխարհով մեկ լուրջ դե ունի այդ հարցերում ու կոնկրետ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ նվազելու նման ոճիրները: Մենք շարունակելու ենք պայքարել, և մենք ջատագովն ենք միջազգային մակարդակով Ցեղասպանության ընդունման ու ճանաչման, քանի որ հասկանում ենք՝ դա առաջին քայլն է դեպի հաշտեցում և խաղաղություն>>,-հայտարարեց Կանադայի վարչապետը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ