Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

«Կանայք, ովքեր փոխել են աշխարհը»՝ ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում

am es
kanayq--ovqer-poxel-en-asxarhe-rak-siraki-marzayin-grasenyakoum

Կանանց տոնի առթիվ Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակը ՌԱԿ և համակիր կանանց ու աղջիկների համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստել: Հյուրընկալվել էին ոչ միայն Շիրակի մարզի ՌԱԿ ակումբների՝ «Արշակ Չոպանյան», «Արագած» և «Փանոս Թերլեմեզյան» կանայք, այլև նրանք, ովքեր իրենց ազդեցությունն են ունեցել պատմության ընթացքի վրա:

Մարզային կառույցի համակարգող Հովիկ Կարապետյանը ՌԱԿ կենտրոնական վարչության և Գերագույն խորհրդի անունից ջերմորեն շնորհավորեց կուսակից և համակիր կանանց ու աղջիկներին Մարտի 8-ի կապակցությամբ: Ելույթ ունեցավ նաև «Խորանարդ» ինտելեկտուալ ակումբի տնօրեն Արմեն Պետրոսյանը, ով արդեն հինգերորդ անգամ իր ուսանելի, թեմատիկ ցուցադրություններով և ինտելեկտուալ խաղով մեծ ոգևորություն է առաջացնում մասնակից երիտասարդների շրջանում:

Շնորհանդես-ցուցադրությունը այս անգամ շատ ավելի բազմաշերտ և հետաքրքրական էր, և ուներ հետևյալ ծրագիրը.

· Լյուդվիգ վան Բեթհովեն, «Էլիզեին» դաշնամուրային երգ-պոեմի ունկնդրում,

· «Նշանավոր կանայք»՝ բանավոր հարցումներ մասնակիցներին,

· «Կանայք, ովքեր փոխել են աշխարհը» - շնորհանդեսի ներկայացում.,

· Կինոարվեստի պատմության ամենագեղեցիկ կինը` Օդրի Հեփբերն,

· «Ոգեշնչող կանայք»` Գալա-Դալի, Յոկո-Ջոն, Ժակլին-Արիստոտել և այլք,

· Օնլայն խաղ՝ «Կանանց հետ կապված հետաքրքիր թվեր»,

· Իմաստության բանալի «Cherchez la femme»,

Խոսեցինք, ճանաչեցինք, բացահայտեցինք շուրջ 37 կնոջ: Նրանց շարքերում էին Աննա Ֆրանկը,Մայր Թերեզան, Աննա Ասլանը, Մոդ Վագները,Կոկո Շանելը, Մարգարետ Թետչերը և այլք:

Գործի դրվեցին մասնակիցների բջջային հեռախոսները, միացան առցանց եղանակով խաղին, գրանցվեցին Kahoot.com հավելվածում և մտան լարված մրցապայքարի մեջ: Խաղի հաղթողները պարգևատրվեցին գիրք-մրցանակներով:

Ակումբի ստեղծագործող անդամներ Էմմա Գրիգորյանը, Շուշանիկ և Անի Ղազարյանները ներկայացան իրենց բանաստեղծությունների ընթերցմամբ՝ նվիրված տոնի խորհրդին:

Հատկապես ջերմորեն ընդունվեց փոքրիկ Անիի արտասանությունն ու երգը՝ նվիրված մայրիկներին:

Հաջորդ խաղափուլը հետևյալն էր. աշխարհի հայտնի զույգերի լուսանկարները կիսվել և բաժանվել էր մասնակիցների միջև: Խաղավարի հրահանգով երիտասարդները գտնում էին իրենց կիսված լուսանկարի հաջորդ կեսը և հանձնում խաղավարին:

Այնուհետև տեղի ունեցավ համակարգչային անվճար դասընթացների ուսուցման վկայականների հանձնում թվով 10 մասնակիցների՝ MsOffice, Corol drow, Photoshop ծրագրերից: Վկայականներ ստացողները շնորհակալություն հայտնեցին մարզային գրասենյակին և դասավանդող ուսուցիչներին իրենց օգտակար գիտելիքներ հաղորդելու համար:

Խիստ տպավորիչ անակնկալ էր Թերլեմեզյան ակումբի անդամ, մարմնամարզուհի, ՇՊՀ ուսանողուհի Ջուլիետա Խաչատրյանի մարմնամարզական համարի ցուցադրությունը, որն ընդունվեց բուռն ծափահարություններով:

Ապա կայացավ գլխավոր ինտելեկտուալ խաղը՝ 18-33 տարեկան երիտասարդների միջև՝ «Աշխարհի զարմանահրաշ կանայք» վերտառությամբ: Ակումբի անդամները գրավեցին հետևյալ տեղերը և ստացան հիշարժան գիրք-մրցանակներ. 3-րդ մրցանակ՝ Գոռ Հովհաննիսյան, 2-րդ մրցանակ՝ Նունե Գալոյան և 1-ին մրցանակ՝ Լարիսա Գալոյան:

Ողջ միջոցառման ընքացքում թավջութակահար, միջազգային մրցույթի դափնեկիր, ՌԱԿ անդամ Միքայել Պետրոսյանի թովիչ երաժշտությունն անպակաս էր:

Կանանց և աղջիկների շնորհավորանքը վերջում տեղափոխվեց տոնական սեղանի շուրջ: Սրահում գտնվող բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հեռացան մի փունջ ժպիտով, բարձր տրամադրությամբ, ինչպես նաև մի տրցակ հետաքրքաշարժ նվեր-գրքերով:

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ

Էմմա Գրիգորյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ