Կառավարության ծրագրում՝ Արցախի հատվածում «խաղաղության մթնոլորտի նախապատրաստում» տերմինն ինձ անհանգստացրեց. Ն. Զոհրաբյան

karavaroutyan-cragroum-agresiv-hretorabanoutyan-bacaroum-terminn-inc-anhangstacrec-n-zohrabyan

«Ծրագրի արտաքին քաղաքականության հատվածում ու, հատկապես, Լեռնային Ղարաբաղի հատվածում, ինձ մեկ այլ ձևակերպում մտահոգեց՝ ստեղծել խաղաղության մթնոլորտ ու բացառել ագրեսիվ հռետորաբանությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, նկատելով «Անկեղծ ասած` չեմ հասկանում, ո՞ւմ է սա ուղղված, ինչո՞ւ պետք է ՀՀ կառավարության ծրագրում նման ձևակերպում լինի».

Հիշեցրեց, օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը զոհված զինվորների ծնողներին, որտեղ նա իր ագրեսիվ հռետորաբանությամբ շեշտեց, որ մենք մեր խնդիրը լուծելու ենք պատերազմով: Հետևաբար, ինչպես ասաց Զոհրաբյանը, իր մոտ ՀՀ կառավարության ծրագրում տեղ գտած «ագրեսիվ հռետորաբանության բացառում» ու «խաղաղության մթնոլորտի նախապատրաստում» մտքերը տարբեր հարցեր են առաջացնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ