Կառավարությունը դռնփակ քննարկում կանցկացնի Սիրիայի իրավիճակի վերաբերյալ

am
karavaroutyoune-drnpak-qnnarkoum-kanckacni-siriayi-iravijaki-veraberyal

ՀՀ կառավարությունը ամենաշաբաթյա նիստից հետո դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին նիստի ընթացքում գործադիրի անդամենրին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում կանենք, և մտքեր կփոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն:

Լրահոս

Նմանատիպ նորություններ