Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին

am en
karavaroutyoune-havanoutyoun-tvec-etm-i-e-serbiayi-mije-azat-aretri-masin-hamacaynagrin

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացրեց ԵՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը:

Հարցի զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ի կատարումն Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների Սերբիայի Հանրապետության հետ առևտրային ռեժիմի մոտարկման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին» №6 որոշման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ անցկացրել է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման թվով երեք բանակցային փուլ:

 

Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը:

Ըստ նախարարի՝ նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:

 

Համաձայնագրի հիմնական  խնդիրներն են՝

  • պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ի օգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության  ավելի բարձր աստիճանի;
  • ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առևտրի համաձայնագրերի համար;
  • Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար ստեղծել հավասար արտահանման հնարավորություններ մյուս անդամ պետությունների հետ համատեղ:

 

Համաձայնագիրը ներառում է հետևյալ հիմնական կանոնակարգող պարտավորությունները.

  • առավել բարենպաստ ռեժիմի պահպանում ապրանքների առևտրի նկատմամբ՝ ՍԱԳՀ I հոդվածի իմաստով;
  • մաքսային վճարների սահմանափակում՝ մատուցվող ծառայությունների մոտավոր արժեքով;
  • ՍԱԳՀ XI և XIII հոդվածներին համապատասխան կողմերի իրավունք կիրառել սահմանափակումներ և արգելքներ;
  • դրույթներ՝ ուղղված կողմերի համագործակցության զարգացմանը և տեխնիկական կանոնակարգման, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտում առևտրում առաջացող խոչընդոտների նվազեցմանը;
  • մտավոր սեփականության օբյեկտների իրավունքի պաշտպանության տրամադրում և պահպանության ապահովում;
  • ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման իրավունք՝ տեղական արտադրողի շահերի պաշտպանության նպատակով:
Լրահոս

Նմանատիպ նորություններ