Կառավարությունը պետք է մշակի էներգետիկ նոր ռազմավարություն ու նվազեցնի հնարավոր ռիսկերը

karavaroutyoune-petq-e-msaki-energetik-nor-razmavaroutyoun-ou-nvazecni-hnaravor-riskere

Քանի որ, այս թեման շարունակում է առանցքային մնալ այսօրվա քննարկումներում, թերևս արժե մեկ անգամ ևս անդրադառնալ խնդրին՝ հասկանալու համար, արդյոք, այն չի՞ ազդի սովորական սպառողի վրա, ինչպես հավաստիացնում են իշխանությունները, թե՞, այնուհանդերձ, կունենա իր ազդեցությունը։ Իսկ սա կարևոր է, քանի որ գազի գնի բարձրացումը սահմանին եղել է 10 %-ով, մինչդեռ սպառողները դրա համար շարունակելու են վճարել նախկին գինը։

Այսինքն, հայտարարությունը, թե գնային այս տարբերությունը հնարավոր է փակել «Գազպրոմ-Արմենիայի» ներքին կարգավորումների հաշվին՝ իրականում լուրջ ռիսկեր է պարունակում, որոնց պետք է անդրադառնալ։ Մասնավորապես, այդ թանկացումը հասկանալի կերպով կհանգեցնի հիշյալ ընկերության եկամուտների նվազմանը, ինչը կունենա մի շարք հետևանքներ։

Առաջին հերիթ, դա կարող է հանգեցնել հարկերի նվազմանը, իսկ գաղտնիք չէ, որ «Գազպրոմ-Արմենիան» ՀՀ խոշոր հարկատուների ցանկում է, և պետության բյուջե հիմնական հարկ վճարողներից մեկը։ Սա նշանակում է նաև, որ կկրճատվեն ներդումները ՀՀ տնտեսության մեջ, որը պարտավոր է կատարել «Գազպրոմ-Արմենիան»՝ ըստ կնքված միջպետական պայմանագրի։

Այդ ներդրումների կրճատումը կհանգեցնի նոր աշխատատեղերի նվազմանը և, համապատասխանաբար՝ հարկերի վազեցմանը ՀՀ տնտեսության համար։ Եթե սպառողների գազօջախներում գազի գինը մնում է նույնը, ապա պարզ չէ այդ ապրանքի գինը իրավաբանական անձանց համար։

Այսինքն, դրա հնարավոր թանկացումը, տնտեսվարող սուբյեկտների համար շղթայական ռեակցիայով կհանգեցնի նաև այլ ապրանքների՝ բեռնափոխադրումների, նաև ուղևորափոխադրումների թանկացմանը՝ դրանից բխող հետևանքներով։

Սակայն հիմանական խնդիրն այն է, որ պարզ չէ, թե գազի այս գինը քանի՞ տարի կպահպանվի ու, արդյոք, 2019թ վերջին այն նորից չի վերանայվի։ Այս պայմաններում ՀՀ նոր իշխանություններն արդեն այսօր իսկ պետք է սկսեն բանակցություններ առաջիկա երեք տարիների համար՝ հստակ ու անփոփոխ գին սահմանելու համար։

Նման հստակությունը միայն հնարավորություն կտա մշակել պետության էներգետիկ անվտանգության հստակ քաղաքականություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա խուսափել նմանատիպ զարգացումներից ու նվազեցնել հնարավոր ռիսկերը հերթական թանկացման համար։ Իշխաությունները պետք է հասկանան, որ էժան գազի ժամանակներն արդեն անցյալում են ու գազի գնի հնարավոր բարձրացումը այն իրականություն է, ինչի հետ նրանք ստիպված են լինելու շարունակաբար բախվել։

Պետք է նաև հասկանան, որ էժան գազ իրականում գոյություն չունի, քանի որ այս տարածաշրջանում ամենաէժանը ռուսական գազն է, որ ներմուծվում է Հայաստանը։

Առավել գրագետ քայլ կլինի այն, որ կառավարությունը մշակի էներգետիկ նոր ռազմավարություն, ինչն էլ հնարավորություն կտա նվազեցնելու ռիսկերը տեսանելի ապագայում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ