Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել․ իշխանական թևը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է․ «Ժողովուրդ»

am
karavaroutyounic-qaxaqakan-hrahang-e-ijecvel-isxanakan-tee-bourn-asxatanqayin-qnnarkoumneri-mej-e-joxovourd

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում նախատեսված է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին օրենսդիր մարմնի իշխանական թեւը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է:

Բանն այն է, որ կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել. մինչեւ տարվա վերջ պետք է ավարտել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի աշխատանքները: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պահանջ կա նաեւ մինչեւ տարվա ավարտը հիմնովին փոփոխել եւ ընդունել Ընտրական օրենսգիրքը:

Սակայն մասնագետները վստահեցրել են, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել, քանի որ խնդրահարույց կետեր կան ՏԻՄ-ի հետ կապված, ինչպես նաեւ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել համայնքների խոշորացման հարցերի մասով: Համայնքներ կան, որոնք կտրականապես ուղղակի չեն ցանկանում միավորվել այլ համայնքների հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Նմանատիպ նորություններ