Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին:
Կոմիտաս

Կառավարությունում վախենում են քննարկել պատգամավորների ներկայացրած նախագծերը, որ չխայտառակվեն. Էդմոն Մարուքյան

am
karavaroutyounoum-vaxenoum-en-qnnarkel-patgamavorneri-nerkayacrac-naxagcere--or-cxaytarakven-edmon-marouqyan

Կառավարության նիստում վախենում են քննարկել պատգամավորների, խմբակցությունների ներկայացրած նախագծերը, որ հրապարակային հայտնած կարծիքներից չխայտառակվեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

«Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայք-էջից, այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Խ-192-14.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ կառավարության առաջարկություն ներկայացնելու հարցը (օրակարգի 19-րդ կետ)։

Հետաքրքիր է, սակայն, որ այս հարցը չզեկուցվող հարցերի շարքում է։ Այսինքն, կառավարությունն ըստ էության չի քննարկելու մեր առաջ քաշած օրենսդրական նախաձեռնությունը, այլ ընդամենը հաստատելու է կառավարական կոմիտեի նիստում տրված բացասական եզրակացությունը։ Եվ ընդգծենք, որ սա այն դեպքում, երբ մեր նախաձեռնությունն ամբողջովին բխում է պետական ժողովրդավարական համակարգ կառուցելու շահերից, և խնդրո առարկա հարցի լուծումը չափազանց կարևոր է ինչպես ներկայիս, այնպես էլ ապագա ցանկացած կառավարության համար»,- նշել է նա։

Պատգամավորն ընդգծում է՝ չի հիշում մի դեպք, որ իր անկախ պատգամավոր եղած կամ ԵԼՔ դաշինիքի ժամանակ պատգամավորի կամ մի ամբողջ խմբակցության ներկայացրած նախագիծը լինի չզեկուցվող. «Այսինքն նման պրակտիկա անգամ Հանրապետական կառավարության կողմից չի կիրառվել օրենսդիր մարմնից ներկայացված նախագծերի քննարկման ժամանակ։ Այս նախագիծը չզեկուցվող հարցի տեսքով նիստի օրակարգում ընդգրկելը և կառավարության նիստում այն չքննարկելը համարում ենք բացարձակապես անընդունելի քայլ և արհամարհանք իր հիմնական սահմանադրական լիազորությունն ու առաքելությունն իրականացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության և հետևաբար նաև մեզ վստահության քվե տված 80.000 քաղաքացու նկատմամբ»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ