Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Կարծում եք, իշխանափոխության պատճառը մարդկանց դժգոհություններ էր կառավարման որակի՞ց, կոռուպցիայի՞ց, սխալվում եք. նախկին պատգամավոր

am
karcoum-eq--isxanapoxoutyan-patjare-mardkanc-djgohoutyounner-er-karavarman-orakic--koroupciayic--sxalvoum-eq-naxkin-patgamavor

«Կարծում եք, թե իշխանափոխության պատճառը մարդկանց դժգոհություններ էր կառավարման որակի՞ց, կոռուպցիայի՞ց, դատական համակարգի՞ց, արցախյան հիմնահարցի չլուծումի՞ց: Սխալվում եք: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սխալվում եք: Ճիշտ նույն կերպ սխալվում եք՝ կարծելով, թե գործող իշխանությունից դժգոհությունը օրեցօր մեծանում է նույն պատճառով՝ անարդյունավետ կառավարում, երկակի ստանդարտներով արդարադատություն, կոռուպցիա, չկատարված խոստումներ և այլն»:

Գրում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն ու հավելում.

 «Պատճառը մեկն է՝ մարդիկ լավ չէին ապրում, հիմա էլ լավ չեն ապրում: Իսկ լավն ու վատն ընկալման հարց է: Մեր պատկերացրած, մեր ընկալած լավը երկրագնդի զարգացած հատվածի՝ «1-ին աշխարհի» կենսամակարդակն է, ուստի և գիտակցական կամ գուցե ենթագիտակցական մակարդակում մենք այդ ապրելակերպին ու կենսամակարդակին ենք ձգտում: Ցանկանում ենք ապրել այնպես, ինչպես ապրում են Մանհեթընում կամ ասենք՝ Մոսկվայի առաջին օղակի ներսում:

Բողոքն ուղղված է կյանքի այդ որակը չունենալու դեմ, ինչի հետևանքով հանրային ամբողջ զայրույթը պայթում է օրվա իշխանության գլխին: Կա՞ լավ ապրելու ռեսուրս, այլ քննարկման թեմա է: Կա՞ դրան հասնելու գիտելիքը, կամքն ու ճանապարհային քարտեզը, այլ քննարկման թեմա է: Բայց ֆիքսենք, որ պետությունից, օրվա իշխանությունից դժգոհությունն առնվազն վերջին 30 տարիների ընթացքում եղել է և կա վերը նշված հանգամանքը:

Սա դիագնոզ է, իսկ լուծումները խնդիրների գերճշգրիտ թիրախավորում, ռեֆորմների մասին պատկերացում, դրանց իրականացման մասին գիտելիք ու կամք են պահանջում, օրինիբուն ստեղծագործական և փորձարարական աշխատանք են պահանջում, այլ ոչ թե անցյալի աղբանոցների հոտոտում և ոչ վաղ անցյալի պատմության խմբագրում՝ այն էլ հնարավորինս կոպիտ ու փնթի եղանակով»:

Լրահոս

Ամենաընթերցվածը