Կարեն Աբրահամյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդման հարցեր

am
karen-abrahamyane-e-anjey-kaspsike-qnnarkel-en-hradadari-pahpanman-rejimi-hetaga-amrapndman-harcer

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ