Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներով. ԱՄՆ դեսպանը Հայաստանում «Լիդիանի» գործունեության մասին

am
kareor-e--or-mijazgayin-nerdroxnere-gorcen-texi-orenqnerov-amn-despane-hayastanoum-lidiani-gorcouneoutyan-masin

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադառնալով «Ամուլսարի» խնդրին ու «Լիդիան» ընկերության գործունեությանը, նշեց. «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ աշխատենք կառավարության հետ բիզնեսի, ներդրումների համար նպաստավոր, կանխատեսելի և թափանցիկ միջավայր ձևավորելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլ ընդհանրապես՝ ներդրողների համար, և «Լիդիանն»  այդ միջազգային ներդրողներից մեկն է»:

Դեսպանը նաև ընդգծեց՝ կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան. «Այժմ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է գտնվում, արդյուքնները կարևոր են: Կարևոր է նաև, որ նմանատիպ վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ