Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Կարևորում եմ, որ հանրությունը չտրվի մանիպուլյացիաների, այդ թվում իմ ընկերների կողմից. Փաշինյան (տեսանյութ)

am es
kareoroum-em--or-hanroutyoune-ctrvi-manipoulyacianeri--ayd-tvoum-im-enkerneri-koxmic-pasinyan-tesanyout

ELARD-ին հատկացված մոտ 400.000 դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ չի կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված: «Ուզում եմ արձանագրել, որ կառավարությունն Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրվանից 100 տոկոսով թափանցիկ է աշխատում»,- նշեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ձևակերպեց այս հարցում իր և կառավարության ընդհանրական դիրքորոշումը. «Մենք ասում ենք, որ այս հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից: Ճշմարտությունն ինքը պետք է մեզ բերի որոշման: Ես շատ եմ կարևորում, որ հանրությունը չտրվի մանիպուլյացիաների, այդ թվում իմ սիրելի ու հարգելի ընկերների կողմից: Երբ քաղաքացին սարքը վերցնում է, գնում և չափում որևէ տարածքի ռադիացիան ու ասում է, որ հիմա Հայաստանում կոտորած է սկսվելու ռադիացիայի պատճառով, դա մանիպուլյացիա եմ համարում»:

Ավելին՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ