Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Կարկուտից լրջորեն տուժել են Արմավիրի գյուղերը. բնակիչները հուսահատ են (լուսանկարներ)

am es
karkoutic-lrjoren-toujel-en-armaviri-gyouxere-bnakicnere-housahat-en-lousankarner

Հունիսի 28-ի երեկոյան Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկուտը 11 համայնքի զգալի վնաս է հասցրել. կարկուտից տուժել են գյուղացիների այգիները, ցանքատարածքները, բանջարանոցները:

Համայնքների բնակիչները  նշում են, որ իրենց ողջ տարվա քրտնաջան աշխատանքը կարկուտը 15-20 րոպեի ընթացում հողին է հավասարել՝  ամբողջությամբ վնասվել է   ծիրանի, խաղողիսալորի, ձմերուկի բերքը։ Արդյունքում գյուղացիները ծանր դրության մեջ են հայտնվել:

 

 

 

Ինչպես հայտնում է ՀԱՅ ՁԱՅՆ-ի թղթակիցը, Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի  բնակիչները տեղի ունեցածից վրդոհված, հունիսի 29-ի առավոտյան փակել են Երևան-Գյումիրի միջպետական ճանապարհը: Գյուղացիները պահանջել են հանդիպում գյուղնախարարության ներկայացուցիչների հետ՝ վնասի չափերը արձանագրելու համար:

 

 

Լուկաշին համայնքի համայնքապետ Կարեն Մկրտչյանը վստահեցնում է, որ կարկուտից տուժել է գյուղի հողատարածքների 90 տոկոսը։ Գյուղացիների ակցիան տևել է  գրեթե 1 ժամ:  Այնուհետ, համայնքապետի հորդորով Երևան-Գյումրի ճանապարհները բացվեց, իսկ գներկաները, իրավիճակը  գնահատելու նպատակով, գնացին հանդիպելու մարզի գլխավոր գյուղատնտեսի հետ:

Լուկաշինցիները լիահույս են, որ կառավարությունն իր աջակցությունը կցուցաբերի կարկուտից տուժած բերքի վնասը փոխհատուցելու հարցում:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ