Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին

am
karmir-xaci-nerkayacoucicnern-aycelel-en-hay-e-adrbejanci-azatazrkvacnerin

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները սեպտեմբերին, հերթական անգամ, այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազատազրկվածներին: Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է   Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

Նրա  խոսքով՝   ԿԽՄԿ-ն    hամաձայն իր առաքելության`   ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել   նրանց  և    հարազատների  միջև:

Լրահոս

Նմանատիպ նորություններ