Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է. Կարո Փայլան

am en ru
karo-paylan-ayn--inc-hima-katarvoum-e-tourqiayoum--petakan-teror-e

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը: Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում, անդրադառնալով բողոքի ակցիաներին, գրել է.

«Մեր կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց բռնություն է կիրառվում մեր պատգամավորների նկատմամբ:

Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին պաշտոնանկ են արել: Ժողովրդի ընտրած պատգամավորի նկատմամբ բռնություն են գործադրում: Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է...  Չլռենք»: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի իշխանությունների որոշումով պաշտոնանկ էին արվել Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները և նրանց փոխարեն որպես ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակվել վերոհիշյալ շրջանների նահանգապետները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ