Կարո Փայլանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

ru am en
karo-paylanin-cankanoum-en-zrkel-patgamavorakan-ancernmxelioutyounic

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել երկրի խորհրդարանին` քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

Միջնորդությունը կապված է Փայլանի դեմ Թուրքիայի օրենսգրքի 301-րդ հոդվածով սկսված հետաքննության հետ:

Ինչպես տեղեկացնում է rusarminfo-ն, վկալակոչելով թուրքական լրատվամիջոցների տվյալները, Փայլանի դեմ հետաքննություն սկսելու համար դատախազությունը ստացել է երկրի արդարադատության նախարարության համաձայնությունը:

Հետաքննությունը կապված է Կարո Փեյլանի՝ 2018 թ. հուլիսին արած հայտարարության հետ, երբ վերջինս մեկնաբանել էր Դիարբեքիրի իրավիճակը՝ ասելով, որ այնտեղ ամեն մի անկյունում կարելի է տեսնել ջրցաններ ու զրահամեքենաները, ինչը հիշեցնում է «Հիտլերի եւ Մուսոլինիի իշխանության ժամանակաշրջանները»: Դիարբեքիրի իշխանությունները պատգամավորի խոսքերը համարել են թուրքական իշխանությունների հանդեպ վիրավորանք:

Իրավիճակը մեկնաբանելով` Կարո Փայլանը նշել է, որ թուրքական կառավարությունը շարունակում է որպես ընդդիմության ճնշման գործիք օգտագործել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը:

Նշենք, որ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը նախատեսում է պատիժ սահմանել Թուրքիայի, թուրք ազգի կամ թուրքական կառավարության հանդեպ վիրավորանք հնչեցնելու համար:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ