Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Կառուցվածքային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում

am
karoucvacqayin-popoxoutyounner-qnncakan-komiteoum

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ընդունված որոշման նախագծով Քննչական Կոմիտեի մարմիններում եւ ստորաբաժանումներում նախատեսվում են ինչպես կառուցվածքային փոփոխություններ՝ ստորաբաժանումների միաձուլման, առանձնացման եղանակներով՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով, այնպես էլ՝ անվանացանկի եւ հաստիքացուցակի փոփոխություններ:

Նախագծով նախատեսվում է Քննչական կոմիտեում ստեղծել Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչություն, ինչպես նաեւ նախատեսվում է Կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունից առանձնացնել նոր ենթաստորաբաժանում եւ ստեղծել կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով:

Նախատեսվում են նաեւ Կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխել մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության:

Հիշյալ փոփոխությունն անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քննության կենտրոնացումն է մեկ ենթաստորաբաժանումում, ինչպես նաեւ՝ նշված գործերի քննությունը մասնագիտացված քննիչների կողմից իրականացնելը, ինչը կնպաստի նախաքննության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեի գործունեության արդյունավետ կազմակերպմամբ, մասնավորապես՝ այն ուղղված է քննիչների ծանրաբեռնվածության համաչափությունն ապահովելուն եւ որոշ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն, առավել համակարգված եւ առանձին գործառույթներ իրականացնելու նպատակով ենթաստորաբաժանումներ ստեղծելուն:

Կոմիտեում իրականացվել են քրեական գործերի քանակի, տարբեր ստորաբաժանումների գործառույթների հետ կապված ուսումնասիրություններ, եւ հաստիքացուցակի փոփոխությունները նախատեսվել են` հաշվի առնելով տվյալ ստորաբաժանումներում քննիչների ծանրաբեռնվածությունը տարեկան կտրվածքով 2017 եւ 2018 թվականների ընթացքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ