Կարսի նորընտիր քաղաքապետը նշել է, որ իշխող ուժն ընտրություններում չստացավ ծրագրած արդյունքը

am
karsi-norentir-qaxaqapete-nsel-e--or-isxox-oujn-entroutyounneroum-cstacav-cragrac-ardyounqe

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Կարսում հաղթած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) թեկնածու Այհան Բիլգենը անդրադարձել է կուսակցության ձայների նվազմանը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Այհան Բիլգենը կուսակցությունն առաջիկայում հայտարարություն կանի Թուրքիայի արևելյան նահանգներում քիչ քվե ստանալու վերաբերյալ:

Բիլգենի փոխանցմամբ` Կարսում նախընտրական քարոզչության ընթացքում իշխանությունները ձեռնամուխ են եղել, որ մարդիկ իրենց ինքնության վախով գնան քվեարկության, սակայն ժողովուրդը դրան ուշադրություն չի դարձրել:

«Ժողովուրդը փոփոխության պահանջ ուներ: Այդ իսկ պատճառով «Ջումհուր» (Cumhur-Ժողովուրդ) դաշինքը» չստացավ այն արդյունքը, որը ծրագրել էր փողոցում և քվեատուփում»,- ասել է քաղաքապետը:

Կարսի քաղաքապետի խոսքով` արևելյան և հարավ-արևելյան նահանգներում իշխանությունները հայտարարություններ էին տարածում, որ HDP-ի հաղթելու դեպքում պետության կողմից նորից հոգաբարձուներ են նշանակվելու:

«Ընտրողի կամընտրության վրա մի շարք հայտարարություններով իշխանությունները փորձեցին ազդել: Բացի այդ ընտրության օրը նույնպես տարբեր խմբերով փորձեցին ազդել ընտրողի վրա: Մեր կուսակակիցներին անգամ ձերբակալեցին»,- նկատել է տվել Բիլգենը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ