Կարտոֆիլի գինը կբարձրանա՞

am
kartofili-gine-kbarcrana

Գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրություն է անցկացնում մեծ սպառման ծավալ ունեցող ապրանքների շուկաներում: Ուսումնասիրությունը կատարվում է գների թանկացման մասին իրարամերժ խոսակցություններից խուսափելու համար։ Այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Վերջինս անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է կարտոֆիլի քիչ բերքի պատճառով ձմռանը գնի բարձրացում լինի կամ այլ խնդիրներ առաջանան։

Նախարարի պաշտոնակատարն այս առիթով նշեց, որ ուսումնասիրություն կարվեն և տեղեկատվությունը կներկայացվի հանրությանը։

«Կա Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրություն, որտեղ թվերի լուրջ փոփոխություն չկա: Սակայն մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա ուսումնասիրություններ ենք կատարում»,– նկատեց Գևորգյանը:

Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվում է կարտոֆիլի, ձվի, լոլիկի, մսի, պանրի և վարունգի շուկաներում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ